«Խելոք չեն պահել, գովազդ չի գնացել». Սիսակ Գաբրիելյան
![]() 209 Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 11:48 Խորհրդարանը քննարկում է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով, ըստ նրա, փորձ է արվում պաշտպանել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը. «Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից, այսինքն՝ այն ռեյտինգներ է տվել հեռուստաընկերություններին, բայց դրանք մեծամասնությամբ եղել են կոնկրետ հեռուստաընկերություններ ու միջազգային գովազդատուները, հաշվի առնելով այդ կազմակերպության տվյալները, իրենց գումարներն ուղղել են այդ հեռուստաընկերություններին: Նախագծով առաջարկվում է, որ հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների 50+ տոկոսը միանա ու իրենք ստեղծեն խորհուրդ, որը կընտրի չափումներ իրականացնող կազմակերպության ու իրենք վերահսկողություն կունենան այդ ընկերության նկատմամբ»,- ասել է Գաբրիելյանը՝ ներկայացնելով նաև շահառուների պարզաբանումները, ըստ որի՝ ֆինանսավորումն անարդարացի է բաշխվել. «Էսպես ա եղել, ասենք՝ կոալիցիայի մեջ ե՞նք եղել Դաշնակցության հետ, «Երկիր մեդիա»-ի ռեյտինգը մի քիչ կբարձրացնենք, գովազդից փող կգա, կոալիցիայի մեջ չե՞նք, խելոք չեն պահո՞ւմ, գովազդ չի գնա: «Կենտրոն» հեռուստաընկերությունը պետք ա՞ ռեյտինգ չունենա, չի ունենա, գովազդ չի գա»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ նախագծով պետությունը զրո դերակատարում է ունենալու ռեյտինգերի չափումն իրականացնող ընկերության ընտրության հարցում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
