Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ԿԸՀ

517
Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 15:42
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկել է դրանք։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին։
Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Գագիկի Լևոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Աշոտի Բեջանյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
1415:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
8612:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
10709:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
279Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
209Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
51601.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
48530.10.2026, 10:36