Փաշինյանին Հռոմի պապի կողմից պարգևատրել են Ասպետական Մեծ Խաչ շքանշանով
![]() 1263 Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 18:18 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված՝ Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից՝ Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ հետևողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ: Նիկոլ Փաշինյանն Արքեպիսկոպոս Բետանկուրին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
