«Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը». Էլբակյան
![]() 1355 Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 19:48 Քաղաքագետ Էդգար Էլբակյանը հայտնում է․ «Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը։ Իսկ մարդիկ զարմանում են, որ պատմության դասագրքերը վատն են, ազգային չեն։ Թշնամու պլաններն իրականացվում են ինչպես գետնի վրա՝ ֆիզիկական կյանքում, այնպես էլ սրտերի նկատմամբ՝ հոգևոր կյանքում։ Ինչո՞ւ պիտի մի դե-ֆակտո իշխանություն, որ թշնամուն է հանձնել Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնած առաջին դպրավայր Ամարասը, որտեղ ամփոփված են առաջին կաթողիկոսի թոռան մասունքները, թույլ տա հայոց եկեղեցու պատմություն առարկայի գոյությունը կամ ազգային պատմության այլ դրվագները։ Չէ՞ որ այդ պարագայում հարց կառաջանա՝ «բա ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ այս ամենը»։ Հիշո՞ւմ եք, ինչպես էին բոլշևիկյան շրջանի դասագրքերը շրջանցում էլիտաների դերը պատմության մեջ և ամեն ինչ վերագրում էին ժողովրդական զանգվածներին։ Հակառակն անելու դեպքում հարց կառաջանար, թե ինչպես, որտեղից և ինչ փողերով առաջացավ բոլշևիկյան էլիտան՝ ոչնչացնելով ամբողջ Ռուսական կայսրությունն ու քաղաքակրթությունը։ Նույն կերպ էլ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, թշնամու հետ ձեռք ձեռքի տված, ամեն կերպ բնաջնջելու են հայկական պատմությունն ու հայկական հետքերը, որ հարց չառաջանա, թե ինչպես եղավ, որ իրենց իշխանության ընդամենը 5 տարում թշնամին տիրացավ ամբողջ Արցախին, որտեղ 5000 տարի հայեր էին ապրում։ Աղբյուրը` Էդգար Էլբակյան |

«Ամեն տարի առնվազն երկու համաշխարհային աստղի համերգ ենք կազմակերպելու ՀՀ-ում»․ Նիկոլ Փաշինյան
13110:42
«1604-ին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում». Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ (տեսանյութ)
17900:30
«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
557Երեկ, 10:18
«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան
315Երեկ, 00:30
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
24620.04.2026, 18:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
32220.04.2026, 18:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
28619.04.2026, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
56616.04.2026, 19:24
