«Առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը». Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ը տարածել է Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը՝ Կանադայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին, որում, մասնավորապես, ասվում է․
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։
Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ։ Ցավալիորեն, մեր միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, և արդյունքում Ադրբեջանն իր շարունակական գործողություններով իրականացրեց ԼՂ ամբողջական էթնիկ զտումը։ Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելության մթնոլորտի հաղթահարմանը և իր հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը։
Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Կանադայի կառավարությանն այս դժվարին պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար:
Մեկ անգամ չէ, որ այս ամբիոնից վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունն առաջ մղել խաղաղության օրակարգը՝ սատարել այդ ուղղությամբ մեր գործընկերների ջանքերին։ Այդ մասին այսօր խոսել ենք նաև նախարար Ժոլիի հետ։ Հայաստանն ակնկալում է, որ իր պատրաստակամությունը լիարժեք կփոխադարձվի տարածաշրջանի մյուս երկրների կողմից, ինչպես նաև լիակատար, գործնական աջակցություն կունենա մեր միջազգային գործընկերների կողմից։ Այդ կերպ մենք հնարավորություն ենք տեսնում կարգավորել առկա խնդիրներն այն սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումը գտան Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ Այդ նպատակով առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ բառացելով առավելապաշտական նկրտումները, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային միության Գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա։ Մենք շահագրգիռ ենք նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմամբ՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների՝ մի իրական «Խաղաղության խաչմերուկ» ստեղծելով Հայաստանի Հանրապետության տարածքում»։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
1415:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
8612:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
10709:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
279Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
209Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
51601.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
48530.10.2026, 10:36