Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
![]() 686 Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 14:54 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին ու ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները, որոնք հետևյալն են. «Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր Պարեկային ոստիկանության հետ համատեղ: Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ: Ուզում եմ վերահաստատել այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը: Իսկ վերը նշված սկզբունքներն անհրաժեշտ են մի շարք թյուրընթերցումներից, տարընթերցումներից, տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար: Առաջիկայում մենք այս նախագիծը նաև պաշտոնապես կներկայացնենք մեր տարածաշրջանի երկրների կառավարություններին և հույս ունեմ՝ համատեղ ուժերով, այդ թվում՝ ներդրողների ակտիվության պայմաններում, մենք կկարողանանք այն կյանքի կոչել»,- ասել է ՀՀ վարչապետը: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
209Երեկ, 15:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
57417.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
50617.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
60716.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
52515.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
52115.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
53514.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
52014.04.2026, 17:18
