Օրբանն ավելի քան երբևէ մեկուսացվել է ԵՄ-ում․ #Guardian

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի քան երբևէ մեկուսացվել է ԵՄ-ում և շարունակում է բազմապատկել իր հանդեպ հիասթափությունը ողջ Եվրոպայում, գրում է Guardian-ը:
«Վերջին շրջանում Հունգարիայի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք հակասում են համաեվրոպական քաղաքականությանը։ Բուդապեշտը դեմ է արտահայտվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Հունգարիայի վարչապետը ԵՄ-ն համեմատել է խորհրդային օկուպացիայի հետ, ինչին ի պատասխան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն արդեն հայտարարել է, որ Բուդապեշտին ԵՄ-ում ոչ ոք ուժով չի պահում:
«Օրբանի և Պուտինի՝ վերջերս Պեկինում կայացած հանդիպումը և այն, թե ինչպես Հունգարիայի վարչապետը ԵՄ-ն համեմատեց Խորհրդային Միության հետ, հարցեր են առաջացնում այն մասին, թե արդյոք մենք կարող ենք առաջվա պես վստահել այդ երկրին՝ որպես դաշնակցի և գործընկեր»,- թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ անանունության պայմանով:
Եվս մեկ բարձրաստիճան եվրոպացի դիվանագետ նշել է, որ Հունգարիան գնալով ավելի մեկուսացված է դառնում, քանի որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետաձգումը բացասաբար է ազդում բոլոր դաշնակիցների անվտանգության վրա:
Հունգարիան պետք է նախագահի ԵՄ խորհրդում հաջորդ տարվա երկրորդ կեսին, և Բրյուսելում արդեն մտավախություն ունեն այն առնչությամբ, թե ինչպես Բուդապեշտը կօգտվի այդ դերից»,- գրում է թերթը։

«Եթե մեր խնդիրն իրար ոչնչացնելն է, և վերջում բոլորով միասին աղետ դիմավորելը, ապա այս ընթացքն իդեալական է». Վահե Հովհաննիսյան
4422:30
«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
18419:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
9617:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
9617:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
8517:24
«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան
8517:12
«Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից»․ Վարդան Ոսկանյան
8417:06
«Սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները»․ Վահե Սարգսյան
7516:54