Ինչո՞վ է հայտնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը, որը որոշել է երես թեքել Ուկրաինայից
![]() 2187 Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 18:24 Լուիզիանա նահանգը ներկայացնող հանրապետական Մայք Ջոնսոնն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 56-րդ խոսնակի պաշտոնում՝ փոխարինելով Քևին ՄքՔարթիին։ Reuters-ը պատմում է՝ ինչով է նա հայտնի։ «Ներկայիս խոսնակը ներկայացնում է Լուիզիանա նահանգը։ Նրա օգտին քվեարկել է 220 օրենսդիր, այսինքն՝ բոլոր հանրապետականները, ովքեր ներկա էին դահլիճում։ Մինչ քաղաքական գործունեություն ծավալելը Ջոնսոնը գրեթե 20 տարի զբաղվել է սահմանադրական իրավունքով։ Պաշտոնի բոլոր թեկնածուներից նա ունեցել է կառավարման գործունեության նվազագույն փորձ: Քաղաքական հայացքներ Մայք Ջոնսոնը նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետևորդն է: 2020 թվականին ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Ջոնսոնը սոցցանցում աջակցել է Թրամփին և նախկին նախագահին մաղթել՝ ուժեղ մնալ: «Ես հենց նոր զանգեցի նախագահ Թրամփին՝ ասելու հետևյալը. «Մնացեք ուժեղ և շարունակեք պայքարել»,- գրել էր նա X սոցցանցում։ Իր հերթին, Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ներկայացուցիչների պալատի պաշտոնում իր համախոհի առաջադրումը: Նա Ջոնսոնին հրաշալի քոնգրեսական է անվանել։ Թրամփը նաև հայտարարել է, որ Պալատի նոր խոսնակը բոլորի հարգանքն է վայելում: Ինքը՝ Մայք Ջոնսոնը, խոստացել է, որ երբեք չի դադարի պայքարել։ Աջակցություն Իսրայելին Նոր պաշտոնում իր գլխավոր խնդիրը պալատի 56-րդ խոսնակը համարում է օրինագծի առաջադրումը, որի օգնությամբ կընդունվի Իսրայելին աջակցելու մասին բանաձևը: «ԱՄՆ-ն անվերապահորեն աջակցում է Իսրայելին, և մենք կտրամադրենք աջակցություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են Մերձավոր Արևելքն ու աշխարհը ՀԱՄԱՍ ահաբեկչական ռեժիմից ազատելու համար»,- ասել է Ջոնսոնը։ Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը Ջոնսոնից պետք չէ ակնկալել աջակցություն Ուկրաինայի ուղղությամբ։ Նա հանդես է եկել հակաուկրաինական հայտարարություններով։ 2022 թվականին Ջոնսոնը նշել է, որ Ամերիկան չպետք է Կիևին գումար ուղարկի։ Ուկրաինան արդեն հասցրել է շնորհավորել Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակին և հույս հայտնել, որ երկրների միջև արդյունավետ համագործակցություն կլինի: Եթե դատենք երկրներին ամերիկյան օգնություն ուղարկելու մասին տվյալներով՝ ԱՄՆ-ն ուշադրության վեկտորը տեղափոխում է Իսրայելի և Պաղեստինի հակամարտության ուղղությամբ։ Ուկրաինայի հետ համագործակցությունն ավելի քիչ է, քան նախկինում էր»,- գրում է Reuters-ը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
