Սուրբ Գրիգորիսի ջարդված տապանաքարի լուսանկարը հին է
![]() 1166 Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 23:47 Օրեր առաջ համացանցում լուր էր տարածվել այն մասին, որ Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Սբ Գրիգորիսի տապանաքարը ոչնչացվել է թշնամու կողմից։ Այս կապակցության «Լույս» հիմնադրամը, որը 2019 թվականից զբաղվում էր Ամարասի վերականգնմամբ, հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է, որ համացանցում տարածված լուսանկարը հին է։ Հայտարարությունից պարզ է դառնում, որ լուսանկարում երևացող տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սակայն այս տապանաքարը 1990թ-ին ջարդել էին ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, երբ վանքն անցել էր նրանց վերահսկողության տակ: Ամարասի վանական համալիրում 2000թ-ի սկզբին պատրաստվել է տապանաքարի կրկնօրինակը և դրվել մասունքարանում: Այսպիսով, 2001թ.-ից ի վեր Ամարասում ներկայացված է եղել Սբ. Գրիգորիս կաթողիկոսի երկու տապանաքար՝ 19-րդ դարի վերջին պատրաստված տապանաքարը մշտապես ցուցադրվել է եկեղեցու ներսում՝ մուտքի մոտ, իսկ նոր տապանաքարը տեղադրված է եղել դամբարանում՝ եկեղեցու խորանի տակ: |

«Ամեն տարի առնվազն երկու համաշխարհային աստղի համերգ ենք կազմակերպելու ՀՀ-ում»․ Նիկոլ Փաշինյան
13110:42
«1604-ին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում». Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ (տեսանյութ)
17900:30
«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
557Երեկ, 10:18
«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան
315Երեկ, 00:30
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
24620.04.2026, 18:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
32220.04.2026, 18:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
28619.04.2026, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
56616.04.2026, 19:24
