«Լավ մտածեք որոշումներ կայացնելուց առաջ»․ Մնացական Բիչախչյան

Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Լավ մտածեք որոշումներ կայացնելուց առաջ: Երևանում կայանատեղերի գներն ըստ գոտիականության բարձրացնելը, իբր կենտրոնը բեռնաթափելու նպատակով, նույնիսկ մեկ տոկոս մոտ չէ հիմնավորում կոչվելու համար: Ինչ գին էլ սահմանեք, միևնույն է կգտնվեն դրանից օգտվողները: Այսինքն, մեկ մեքենայի համար նախատեսված տեղում նորից կկանգնի մեկ այլ մեքենա, ազատ տեղ չի մնա, կենտրոնն էլ չի բեռնաթափվի: Էնպես չէ, հիմա մի 10 մեքենա իրար գլխի լցված, մի քանի հարկով են կագնում 3 մետրի վրա, գները թանկացնելով թողնում եք մեկը:
Որոշումը մյուս կողմից էլ ունի շատ վտանգավոր կողմ՝ ունևորների ու չունևորների եք բաժանում ազգը. փող ունես իջի կենտրոն կայանի, չունես կանգնի կվարտալ, ոտքով արի»։
Ավելի վաղ տպագիր մամուլը գրել էր, որ 2024 թվականից զգալիորեն թանկանալու է մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղերի, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» վճարը: Ընդ որում, գործելու է գոտիականության սկզբունքը։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
32509.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
41307.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
50706.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86029.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
92629.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
106725.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115923.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118222.09.2026, 21:24