Եմենը հայտարարել է, որ միանում է պատերազմին

Եմենական շարժման խոսնակ Յահյա Սարիան ասել է, որ հութիներն անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ և թևավոր հրթիռներով հարվածել են Իսրայելի ուղղությամբ:
«Մեր զինված ուժերը բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև մեծ թվով անօդաչու թռչող սարքերի մեծ խմբաքանակ են արձակել Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում տեղակայված հակառակորդի տարբեր թիրախների ուղղությամբ»,- ասել է «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Սարիան նաև ասել է, որ հութիները «կշարունակեն ավելի ուժգին հարվածներ հասցնել մինչև Իսրայելի ագրեսիան դադարեցվի»։
Միևնույն ժամանակ, ինչպես ասել է հութիների բրիգադային գեներալ Բին Ամեր Ալ Մայադինը, եմենցիների որոշումը՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտության մեջ մտնելու՝ «հավասարակշռված էր և արտացոլում էր Եմենի ժողովրդի կամքը»:
Բին Ամերն ընդգծել է իր մտադրությունների լրջությունը. «Թշնամին պետք է գիտակցի, որ հակամարտությունը կընդլայնվի այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է Պաղեստինի ժողովրդի ջարդը։ Մեր հրթիռները կգերազանցեն ամերիկյան և իսրայելական համակարգերին։ Երբ մտանք այս պատերազմի մեջ, նախապես պատասխան էինք ակնկալում։ Ուստի մենք պատրաստ ենք սրան, մեր գործողությունները համակարգում ենք դիմադրության առանցքի ուժերի հետ»։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
9402:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
10400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
115Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
126Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
127Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
212Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
105Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
120Երեկ, 17:12