«Անի Եղիազարյանի դեմ դավեր նյութողը տեսնես գիտի՞` ինչ բան է թանգարանային գործը». Արքմենիկ Նիկողոսյան
![]() 1114 Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 23:48 Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս միջակությունների, չմո հավակնոտների անարժեք ու անսկզբունք ժամանակներում, եթե մարդու հետևից այսպես ասած՝ ընկած ես, անպայման, ցավոք, անպայման կգտնես, մեծ ճիգերով, ջանքով, անգամ ստորանալու գնով կգտնես որևէ պատճառ, առիթ՝ նրան վնասելու և ուզածիդ հասնելու: Ես հաստատ չգիտեմ, գուցե էդ ֆորմալ պատճառն իրոք կա, բայց էդ ֆորմալություններն ու հազարումի զըրթուզիբիլ չինովնիկական ձևականություններն ինձ համար գրոշի արժեք չունեն էս դեպքում, որովհետև կա Անի Եղիազարյանի խոսքը, իսկ Անին էն մարդն է, որին հատկապես էս դեպքում հավատում ու վստահում եմ անվերապահորեն: Թող ինձ ներեն մյուս թանգարանների տնօրենները, որոնցից շատերն իմ ընկերներն ու մտերիմներն են, բայց Անին իր աշխատանքով ինձ համար թանգարանի տնօրենի չափանիշ է: Սերը, գիտելիքը, նվիրվածությունը, կրեատիվությունը, գործից հասկանալը վերջապես․․․ Մի քիչ հետ նայեք ու կտեսնեք, թե նրա կատարած աշխատանքը, մշակած ու իրականացրած ծրագրերը շղթայական ինչ ռեակցիա են ունեցել մյուս թանգարանների աշխատանքների լավարկման գործում: Ու նրա դեմ դավեր նյութողը, էս ամեն ինչից ուրախացողը՝ տեսնես գիտի՞ ինչ բան է թանգարանային գործը, տեսնես գիտի՞, որ տնօրեն լինելը մենակ էդ փափուկ բազկաթոռներին վեր ընկնելն ու ինչ-որ թղթեր ստորագրելը չի, տեսնես գիտի՞, որ դա բարձր ծառայություն է բարձր արժեքների: Տեսնես գիտի՞, թե, ասենք, ինչ բան է որևէ գրողի երկերի ակադեմիական հրատարակություն ասվածը, գիտի՞ մեծի ժառանգությունն ինչ է, դրա հետ հոգատարությամբ վերաբերվելն ինչ է․․․ Ու ընդհանրապես, լիքը ի՞նչ է-ներ տեսնես գիտի՞․․․ Աղբյուրը` Արքմենիկ Նիկողոսյան |

Մահացել է Օլգա Գաբայանը
178Երեկ, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
40721.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
84416.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
75316.02.2026, 09:06
Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր պատգամը ուղղեց հայ ժողովրդին (տեսանյութ)
104412.02.2026, 23:30
Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար, տեսանյութ)
102112.02.2026, 22:36
Բրիտանական թանգարանը ձեռք է բերել թանկարժեք ընծան, որը Հենրի VIII թագավորը նվիրել է իր կնոջը
388611.02.2026, 01:01
Թուլուզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է (լուսանկար)
120110.02.2026, 19:18
