«Առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու վտանգ կա». Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ Հայաստանի Հանրապետության համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու տագնապալի պոտենցիալի հետ։ «Ադրբեջանը վաղուց էր փափագում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը վերջին ժամանակներում քննարկվում է որպես Ադրբեջանի կողմից վերահսկելի «Զանգեզուրի միջանցք»-ի մաս։ Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքների բռնագրավումը, Ադրբեջանում ու Թուրքիայում տարածված ու հաստատված ցեղասպանական հայատյացությունը՝ ադրբեջանական ներխուժումը ցեղասպանություն վերաճելու վտանգավոր բարձր ռիսկ է պարունակում: Մենք աշխարհին հիշեցնում ենք, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում։ Ինչպես 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վերջին բռնազավթման ժամանակ, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության, բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Ինստիտուտը նշում է, որ արևմտյան տերությունները պետք է օգնեն Հայաստանին ամրապնդելու իր ինքնիշխան սահմանները և դիվանագիտական դիրքերը տարածաշրջանում։ Նրանք կարող են դա անել՝ պնդելով, որ հայկական կողմը վերահսկի իր տարածքով անցնող ցանկացած միջանցք։ Ըստ հայտարարության, արևմտյան երկրները կարող են հետագայում աջակցել Հայաստանին իր ինքնիշխանության ապահովման հարցում՝ ստիպելով Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը սահմանամերձ շրջաններից, պատժամիջոցներ կիրառելով Ալիևների ընտանիքի նկատմամբ և կասեցնելով Ադրբեջանի ներկայիս վիզային և էներգետիկ համաձայնագրերը ԵՄ-ի հետ, ինչպես առաջարկվում է Եվրոխորհրդարանի հոկտեմբերի 5-ի բանաձևով։

Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
2811:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
4511:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
9211:18
«Դու նա վսյակի վրեդ նոր տատու արա, խոսքի՝ Գորիսի կոյուղու հատակագիծը»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
7611:06
«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
5410:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
6210:06
Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր՝ ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»
6109:24
Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու․ «Հրապարակ»
6709:18