Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հասցեական ուղերձներ Թեհրանից՝ ուղղված Բաքվին և Անկարային». Արմեն Պետրոսյան

«Հասցեական ուղերձներ Թեհրանից՝ ուղղված Բաքվին և Անկարային». Արմեն Պետրոսյան
240
Հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2023 թ., 09:36

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասցեական ուղերձներ Թեհրանից՝ ուղղված Բաքվին և Անկարային

Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան կանգնեցնելու, միասնաբար համակարգված կերպով գործելու, համամուսուլմանական ճակատ ձևավորելու նպատակով նախօրեին Իրանի կողմից երկու կարևոր ուղերձներ են հնչել, որոնք հստակ հասցեատերեր ունեն՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի։
Մասնավորապես, Իրանի հոգևոր առաջնորդն ու ԱԳ նախարարը կոչ են արել՝ «արգելափակելու սիոնիստական ռեժիմին նավթի և նավթամթեքի մատակարարումները»։
Ընդամենը հարկ է հիշեցնել, որ Իսրայելի նավթի առանցքային հովանավորն Ադրբեջանն է, իսկ մատակարարման առանցքային տարանցիկ երկիրը՝ Թուրքիան։
Իսրայելապաղեստինյան հակամարտության ընթացիկ շրջափուլի վերջին օրերին Իրանի, պաղեստինյան որոշ դերակատարների կողմից ակնհայտորեն փորձ է արվում բյուրեղացնել Թուրքիային և Ադրբեջանին ձևական՝ հռետորաբանության հարթությունից առարկայական քայլերի մղելու ուղեգիծը։ Չնայած, որ, դրա հաջողոլու հավանականությունը խիստ կասկածելի է։
Բայց այն, որ իսրայելապաղեստինյան հակամարտությունն ավելի է մեծացրել նաև Իրան-Թուրքիա մրցակցությունը միանշանակ է։ Եվ, ի տարբերություն Իրանի մտահոգ և նպատակային ակտիվությանը, Թուրքիան առայժմ սահմանափակվում է զուտ քաղաքական հռետորաբանությամբ, դիվանագիտական մանևրներով և քարոզչությամբ»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան