ՌԴ վարչապետ Միշուստինը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փաստաթուղթը հրապարակվել է։
«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկությունը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։
Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում. առաջինը Գյումրիում է։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է փոխանակել նոտաներ։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նոտայի նախագծում փոփոխություններ կատարել, որոնք «հիմնարար բնույթ չեն կրի»։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՌԴ-ն դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու համար, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը։ Միրզոյանն ընդգծել էր, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություններ բացելու, որևէ կերպ ներկայություն ունենալու հետաքրքրությունը տարբեր երկրների շրջանում այսօր կա: «Իրանն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին: Կան էլի երկրներ. խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա բացահայտել»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարարը:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
7812:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
10409:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
274Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
207Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
51201.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
48330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
63228.10.2026, 16:24