Իսրայելը հրադադարի պայմաններ է առաջադրել

Իսրայելը մերժում է ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարը՝ առանց պատանդների ազատ արձակման, հայտնում է BBC-ն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի կնքմանը մինչև հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ պատանդ վերցված բոլոր քաղաքացիներն ազատ չարձակվեն: «Իսրայելը հրաժարվում է ժամանակավոր զինադադարից, որը չի ներառում մեր պատանդների վերադարձը»,- ասել է Նեթանյահուն իր հեռուստաուղերձում։
Հայտարարությունը հաջորդել է ՀԱՄԱՍ-ի՝ պատանդներին փոխանակելու առաջարկին՝ իսրայելական բանտերից պաղեստինցիներին ազատելու և «ագրեսիայի» դադարեցման պահանջով։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցն Իսրայել նշանավորվել էր նաև ռազմական գործողությունների հումանիտար դադարի մասին քննարկումներով, որոնք նա անվանել էր «կարևոր» քաղաքացիական բնակչության պաշտպանության և Գազա օգնություն հասցնելու համար:
Բլինքենն ընդգծել էր պատանդներին ազատելու համար հումանիտար դադարների կիրառման հնարավորությունը, սակայն նշել, որ մանրամասները, թե ինչպես են իրականացվելու այդ դադարները, դեռևս լիովին պարզված չեն, և որ դրանց արդյունավետ օգտագործումը քննարկվում է իսրայելցի պաշտոնյաների հետ։
Ըստ CNN-ի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ուրբաթ օրը Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ նշել է, որ ռազմական գործողությունների ցանկացած դադարեցում կպայմանավորվի պատանդների վերադարձով՝ ընդգծելով Իսրայելի անխախտ դիրքորոշումն այս հարցում:

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
8210:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
17309:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7808:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
12600:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
113Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
171Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
88Երեկ, 21:48