Զելենսկին, այնուամենայնիվ, կայցելի Իսրայել` Ռուսաստան-Իրան առանցքին հակակշռելու նպատակով. Channel 12

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Իսրայել այցի նախապատրաստական աշխատանքները գտնվում են «առաջադեմ փուլում» և սպասվում է, որ այն տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է իսրայելական Channel news 12 հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշին։
Զելենսկին առաջարկել էր գալ ավելի քան երկու շաբաթ առաջ, սակայն Իսրայելը դա վաղաժամ էր համարել, քանի որ հրեական պետության պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ դեռ համեմատաբար վաղ փուլում էր, թեև երկրի իշխանություններն արդեն հյուրընկալել էին այլ առաջնորդների ամբողջ աշխարհից։
Զելենսկու ժամանումը և վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իսահակ Հերցոգի և իսրայելական այլ առաջնորդների հետ լուսանկարը «մեսիջ կլինի, որ լուսավորյալ աշխարհը հարձակման է ենթարկվել՝ բախվելով հարձակվող աշխարհին, որը պակաս լուսավորյալ է», ասվում է հեռուստատեսային զեկույցում։ «Սա կնշանակի Իսրայելի, Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև միասնական ճակատ՝ ընդդեմ Ռուսաստան-Իրան առանցքի»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ հավելելով, որ Իսրայելը գիտակցում է, որ այցը կբարձրացնի իր գործողությունների օրինականությունը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում: Զելենսկին կարող է ժամանել արդեն երկուշաբթի կամ երեքշաբթի, ասվում է զեկույցում։
Անցած տարվա ընթացքում Իսրայելը ընդդիմացել է Ուկրաինայի հետ մերձեցմանը, որպեսզի չբարկացնի Ռուսաստանին, որը վերահսկում է Սիրիայի երկինքը: Երուսաղեմի դիրքորոշումը նյարդայնացրել է Վաշինգթոնին և երբեմն զայրացրել Կիևին, որի հարձակողական զենքի խնդրանքը բազմիցս մերժվել է, ասում են իսրայելցի մեկնաբանները:

Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
3114:12
«Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2714:06
«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
4213:48
«Այսօր գլխավոր խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
4313:36
«Եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները»․ Դավիթ Գալստյան (տեսանյութ)
6313:00
«ԵՄ-ն Ուկրաինայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի անդամակցության համար ճանապարհային քարտեզներ է մշակում»․ #Politico
16711:12
«Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
8010:12
«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
8610:06