Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Մահացել է Մկրտիչ Մկրտչյանը

Մահացել է Մկրտիչ Մկրտչյանը
1104
Շաբաթ, 04 նոյեմբերի, 2023 թ., 16:48

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով ազատամարտիկ, ազգային- հեղափոխական երգերի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչի) անժամանակ մահվան մասին։ Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ից Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ին «Եռաբլուր» պանթեոնում: