«Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրություն` Պուշկինի անվան թանգարանում
![]() 1153 Շաբաթ, 04 նոյեմբերի, 2023 թ., 21:06 Հոկտեմբերի 30-ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցադրությանը ներկայաված են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի քաղաքի պատմության թանգարանի և ռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների (պետական Էրմիտաժ, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Ռուսաստանի պատմության պետական թանգարան և այլն) նախաուրարտական, ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր: Մասնագետների և ականատեսների հաղորդմամբ՝ ցուցադրության բացումն աննախադեպ էր վերջին տարիներին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի համար: Հանդիսավոր բացմանը ներկա է եղել շուրջ 1000 մարդ: Արդեն իսկ պատվիրված են ցուցադրության բոլոր էքսկուրսիոն տոմսերը: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Ամեն տարի առնվազն երկու համաշխարհային աստղի համերգ ենք կազմակերպելու ՀՀ-ում»․ Նիկոլ Փաշինյան
13110:42
«1604-ին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում». Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ (տեսանյութ)
17900:30
«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
557Երեկ, 10:18
«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան
315Երեկ, 00:30
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
24620.04.2026, 18:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
32220.04.2026, 18:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
28619.04.2026, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
56616.04.2026, 19:24






