«Հնամաշ Գազելները նորից հիշեցնում են հին անեկդոտը»․ Նաիրի Հոխիկյան
![]() 1147 Կիրակի, 05 նոյեմբերի, 2023 թ., 12:43 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Տարիներ առաջ Երևանից դեպի Արմավիրի մարզի Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ գյուղերի բնակիչներին սպասարկող 205 համարի երթուղու մասին շրջանառվող անեկդոտ կար՝ աղջիկը հղիանում է, ինքն էլ չի իմանում, թե ով է երեխայի հայրը։ Մարդիկ միանգամից եզրակացնում են՝ ուրեմն մի կերպ խցկվել է 205 համարի գազել։ Անեկդոտը պատահական չէր, քանի որ իրոք, այդ երթուղին շատ վատ էր գործում, ծանրաբեռնված և հնամաշ վտանգավոր գազելներով։ Հետո եկավ 2018-ի այսպես կոչված հեղափոխությունը, որից ընդամենը մեկ ամիս անց՝ մայիսի 20-ին, նորաստեղծ իշխանությունները հպարտությամբ հայտարարեցին, թե եկած-չեկած, իրենք կարողացել են Հայաստան բերել որոշ քանակության ավտոբուս ու թարմացնել մարզային երթուղիների ցանցը ու հատկապես 205 համարի երթուղին։ Նշված երթուղուց օգտվող մարդիկ էլ ոգևորվեցին, թե տեսեք, ինչպես Նիկոլը մի ամսում նոր, հարմարավետ ավտոբուսներ բերեց Հայաստան։ Այդ ժամանակ քչերին էր հետաքրքիր, թե ինչպես էին ավտոբուսները հասել Հայաստան, և արդյո՞ք Նիկոլը կապ ուներ դրա հետ։ Համատարած էյֆորիա էր, մարդիկ ուրախանում էին առանց մտածելու։ Իրականում 2017-ի կեսին ինձ մոտեցան Արմավիրի մարզի Այգեկ և Նորակերտ գյուղերի երիտասարդ բնակիչներ Շուշանը և Շահենը, խնդրեցին օգնել, որ իրենք կարողանան այն ժամանակվա իշխանություններին ստիպել' թարմացնելու 205 համարի երթուղին։ Ես առաջարկեցի ստորագրահավաք անել երթուղու գոտու 4 գյուղերում և ներկայացնել կապի ու տրանսպորտի նախարարություն։ Այդպես էլ արեցին։ Մի քանի հազար ստորագրություններով պահանջ-նամակը փոխանցվեց նախարարություն, օրեր անց այն ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանն արձագանքեց, որ իրենք կուսումնասիրեն խնդիրը և կկարգավորեն։ Ուսումնասիրեցին, որոշեցին ամբողջությամբ փոխել սպասարկող մեքենաները։ ՌԴ -ի հետ պայմանագիր կապեցին Gazelle Next citiline մոդելի մեծ թվով մինիբուսեր ներկրելու համար, որից առնվազն 20 հատը նախատեսված էր 205 երթուղու համար։ Այնպես ստացվեց, որ ավտուբուսները Հայաստան հասան 2018-ի մայիսին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր արդեն իր սխալվելու և Նիկոլի ճիշտ լինելու մասին։ Ու բնականաբար Նիկոլի թիմն իրեն վերագրեց ավտոբուսների ձեռքբերումը, բանից անտեղյակ մարդիկ էլ կերան կուտն ու սկսեցին փառաբանել ստախոս պարազիտներին։ Անցել է մի քանի տարի։ Օրերս նկատեցի, որ նույն 205 համարի երթուղու մեջ կրկին գազել միկրոավտոբուսներ են, իսկ ուղևորները կրկին կռացած ու իրար գրկած են տեղափոխվում։ Թե ինչ է եղել ավտոբուսների մեծ մասը, անհայտ է, բայց երթուղի մտած հնամաշ գազելները նորից հիշեցնում են հին անեկդոտը։ Բայց այս անգամ չեմ օգնելու մարդկանց, թող իրենց Նիկոլից պահանջեն ու չստանան։ Չեն ստանա, քանի որ Նիկոլը միայն ասֆալտով ու թոշակով է կարողանում մարդկանց կերակրել, ստեղծագործելու կարողություն չունի»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
Լարսը բաց է մարդատար մեքենաների համար
35017.04.2025, 20:00Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է (տեսանյութ)
50414.04.2025, 23:18Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
56514.04.2025, 22:24Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
60714.04.2025, 22:06Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
67913.04.2025, 20:36Լարսը փակ է բոլոր մեքենաների համար
60111.04.2025, 00:18«Չբարեփոխված ու թանկացվող տրանսպորտին քաղաքացիները սպասում ու սպասում են». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
75210.04.2025, 19:06«Ստեփանավանում ՃՈ պետը զանգել, պարեկներին ասել է՝ էտ ավտոն շատ ա քաղաքում ֆռֆռում, կանգնեցրեք, ակտ գրեք». Դավիթ Ջիլավյան
79009.04.2025, 20:12