Հայաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ռազմական համագործակցության շուրջ. #DW

Գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության ռուսական ծառայությունն անդրադարձել է նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի այցին Շտուտգարտ՝ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության կենտրոնակայան:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը:
Գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝ զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center - JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy)»,- գրում է DW-ն:

«Սեբաստիա 3/3Ա շենքում ջրի վիճակն է». Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)
2716:18
«Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահելը ոչ միայն ազատության սահմանափակման, այլ նաև ԱՄՆ հարկատուների միջոցների ծախսման հարց է»․ Լևոն Բաղդասարյան
3715:48
«Ականատեսների պնդմամբ՝ սկսել են բազալտը սոսնձել»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5315:42
«ՔԿ-ն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում». Լիա Սարգսյան
5015:18
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4115:06
«Նորից զոհ ունենք․ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ստուգատեսները»․ Գոռ Մադոյան
5515:00
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
9412:48
Դատարան են հանձնվել «Արմենիկում» ՓԲԸ տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը
7612:36