Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում

Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում
512
Երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2023 թ., 21:48

Հարավային Կորեան հաջորդ տարի նախատեսում է դեսպանություններ բացել ռեկորդային թվով երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը։

Կորեայի Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը իր խոսքում նշել է․

«Մենք տարբեր ուղիներով շփվում ենք համապատասխան երկրների հետ, և նրանք շնորհակալություն են հայտնում մեզ դիվանագիտական ​​ներկայացուցչություններ բացելու (որոշման) համար։ Ընդհանուր առմամբ, մենք հավանություն ենք ստացել դրանց բացման համար»։