«Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհը կվերահսկի Ռուսաստանը». Զախարովա

Եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ, և այդ գործընթացը կարևոր դեր է խաղում Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երեք երկրների ղեկավարները հենց այս աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշում են կայացրել 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: Մենք նախկինի պես պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին»,-ասել է Զախարովան՝ նշելով, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը:

«ՌԴ-ն հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս». Լավրով
6515:25
«Հույս ունեմ՝ հաջորդ անգամ տիկին Գալյանը չի ասի՝ սատկացնելու եմ, կզացնելու եմ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6715:00
«Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի»․ Լուկաշենկո
9014:37
«Արժե՞ր, որ բյուջեից միջոցներ հատկացնեինք, որ Ալեքսանյանը Տանզանիայում հանդիպեր խոցված առյուծի թոռների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7614:24
«Չի ցանկանում կերակարտաշտից պոկվել»․ Ոսկան Սարգսյան
7414:12
«Իրենք գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ»․ Սրբուհի Գալյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
9014:06
«ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի գործով»․ Լիպարիտ Դրմեյան
6814:00
«Նորմա՞լ եք համարում, որ կառավարության ղեկավարը սպառնում է ընդդիմությանը՝ փողոցային պայքարով»․ հարց՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
7413:36