Մանրամասներ՝ Արցախից բռնի տեղահանվածների ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագիր կնքելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հոկտեմբերի 31-ին գրանցել է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 15-ին։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի համատեղ քննարկումների արդյունքում Կանոններում լրացումներ են կատարվել՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման արդյունքում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը Հայաստանի Հանրապետության տարածք և ստեղծված սոցիալական իրավիճակի պայմաններում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը:
Մասնավորապես, սահմանվել է հետևյալը.
Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք եղած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.
1) ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,
2) մինչև 2020 թվականի արտադրության է,
3) չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,
4) սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։
Վերոհիշյալ պայմաններից օգտվելու համար համապատասխան ապահովադիրներից չի պահանջվում որևէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում. անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով և պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն արդեն իսկ հանդիսանում է ապահովագրավճարի 50 տոկոսը։ Նշված քայլերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
32109.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
41007.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
50406.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85829.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
92429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
106525.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115723.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118022.09.2026, 21:24