Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին. օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը

Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան հաջորդ ամիս:
Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնել է Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյան։
Բրյուսելյան աղբյուրը միաժամանակ որոշ փակագծեր է բացել այդ բանակցություններից՝ մանրամասնելով, որ դրանց օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։ Ընդ որում, եվրոպացի դիվանագետը նշել է, թե իրենց հետ հանդիպումներում Ադրբեջանի նախագահը վստահեցնում է՝ որևէ նկրտում չունի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
«Նա հավաստիացնում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն և լուծեն մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի և Ադրբեջանից Հայաստանի հարավային հատվածներ հասնելու վերաբերյալ,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով.- Բոլոր այդ հարցերը պետք է քննարկվեն, և հենց դրա շուրջ է նախագահ Շառլ Միշելի և Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությունը»։
«Բանակցությունների սեղանի շուրջ մենք լսել ենք Հայաստանի վարչապետի հստակ հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ՝ մի բան, որ շատ առանցքային էր, քանի որ հնչում էր առաջին անգամ՝ 30 տարում։ Մենք ճշգրիտ կերպով նույն հայտարարությունն էլ լսել ենք նախագահ Ալիևից՝ բազմաթիվ անգամներ»,- ասել է եվրոպացի դիվանագետը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
4712:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
9309:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
262Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
199Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
50201.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
40731.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
47930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62928.10.2026, 16:24