Ուկրաինայի հետախուզության ղեկավարը չի հավատում, որ Ռուսաստանը խելքի կգա

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը պատերազմի զարգացման նոր կանխատեսումներ է արել։ Նա համոզված է, որ Ռուսաստանը երկար ժամանակ չի բանակցի Ուկրաինայի և Արևմուտքի հետ։ Ինչպես նշել է Բուդանովը NV-ին տված մեկնաբանությունում, պատերազմը կարող է երկար շարունակվել, քանի որ ռուսները ոչ մի համաձայնագիր չեն ստորագրի Ուկրաինայի հետ և կշարունակեն քաոսային հրետակոծությունները, բայց՝ առանց ինտենսիվ ռազմական գործողությունների։
Ուկրաինայի հետախուզության գլխավոր աշխատակիցը նաև նշել է, որ պատմությունը գիտի օրինակներ, երբ պատերազմներն իրավաբանորեն չեն ավարտվել, օրինակ՝ Ճապոնիայի և Ռուսաստանի դեպքում, որոնք պաշտոնապես պատերազմում են 1945 թվականից, քանի որ Կուրիլյան կղզիների կարգավիճակի մասին հաշտության պայմանագիր չի կնքվել։
«Այս տարածքային խնդիրն ավելի քան 70 տարվա վաղեմություն ունի։ Հետևաբար, այս սցենարն այստեղ ևս շատ հավանական է, քանի որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված զգալի տարածքային ախորժակներ ունի, որոնք տարածվում են ոչ միայն Ղրիմի վրա։ Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում բավարարել այդ ախորժակները»,- ասել է Բուդանովը։

«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
80Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
135Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
139Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
113Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
70Երեկ, 22:12
«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
57Երեկ, 21:48
«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)
57Երեկ, 21:36