«Արևմուտքը թույլ չի տալիս Հայաստանին ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները». Զախարովա

Արևմուտքի խորհուրդները թույլ չեն տալիս Հայաստանին՝ ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ չի ավարտվել։ «Հունիսի 2-ին եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց է արձանագրվել բանակցություններում, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։
...Սակայն կրկին ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը՝ թղթի վրա համաձայնագրերը վերջնական տեսքի բերել, և մենք լավ գիտենք, թե ինչը խանգարեց դրան. դա Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան ընկերների «լավ» խորհուրդն էր», - ավելացրեց Զախարովան:
Ինչպես նշել է դիվանագետը, Արևմուտքը, փոխանակ նպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում է բոլոր դրական ձեռքբերումները կարգավորման ճանապարհին։ «Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը, փորձում են սեփական բաղադրատոմսերը պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և նորմալացման փոխարեն նպաստել կեղծ նորմալացմանը», - ասել է ՌԴ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը։
«Արդյունքում Հայաստանը, եռակողմ համաձայնագրերից դուրս ԱՄՆ-ի և Եվրոմիության հուշումներին հետևելով, մեր կարծիքով, մեծապես վտանգում է՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապագա կոնֆիգուրացիայից կտրվելու առումով»,- եզրափակել է Զախարովան։

Հայաստանն ու Թուրքիան համագործակցության հուշագիր կկնքեն
4318:06
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը
4218:00
Ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը բարձրացվում է (տեսանյութ)
4217:48
Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը մահացել է
8417:42
«Գերմանիան Նիկոլին վճարել է իր պապի՝ գերմանացիների համար աշխատելու գումարները». Արգիշտի Կիվիրյան
6617:18
««Արցախ» անունն օգտագործելն ու պահպանելը պատվի, հավատարմության և ինքնության հարց է»․ Սամվել դպիր Գրիգորյան
5317:00
«Իմաստ ունի՞ սրան բան ասել»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
6915:36
Գերմանացի բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին
7015:30