«Հրահանգավորված ֆեյքերը ղարաբաղցիներին վախեցնում են, որ հետ չգնան Ղարաբաղ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հեռանկարները։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունները՝ Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների, անվտանգության, տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր և ժամանակին ազդակ է։ Կանենք ամեն ինչ՝ հեշտացնելու այս գործընթացը, որը հիմնարար նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով»,- չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նրա խոսքով, ռուսական կողմը բազմաթիվ ֆեյքերի է արձանագրում, որոնք հրահանգավորված են, որ թույլ չտան այս շրջանի, այդ տարածքների բնակիչների հետ վերադարձը:
«Ոմանց վախեցնում են ինչ-որ մտացածին սպառնալիքներով, մյուսներին սուտ տեղեկություններ են տալիս, որ իրենց տներից ոչինչ չի մնացել: Դա ճիշտ չէ: Մենք տեսնում ենք այս տեղեկատվական արշավները, որոնք այժմ ակտիվորեն տեղի են ունենում, բայց կարծում եմ, որ պետք է հիմնվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունների վրա, որոնք, մասնավորապես, ես մեջբերել եմ, և համապատասխան հայտարարությունների, որոնք ես հիմա անում եմ»,- ասել է Զախարովան։

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
4712:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
9309:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
262Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
199Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
50201.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
40731.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
47930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62928.10.2026, 16:24