«Պատկերացրեք, որ կարող է ոչ մի օգնություն էլ չլինել». Ուկրաինայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի վերակառուցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Փենի Փրիցքերը Կիև կատարած այցի ժամանակ ակնարկել է, որ օգնությունը կարող է դադարեցվել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։
«Հանդիպումների ժամանակ Փեննին փորձում էր ներկաներին ականջալուր դարձնել այն մտքին, որ, օրինակ՝ պատկերացնենք, որ ամերիկյան օգնությունն էլ չկա. ինչ պետք է արվի հաջորդ տարվա ընթացքում, որպեսզի ձեր տնտեսությունը գոյատևի նույնիսկ այս իրավիճակում»,- հրապարակմանը հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։ Նշվում է, որ այցի ընթացքում Փրիցքերը հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետի և կառավարության անդամների հետ։
Վերջերս արևմտյան լրատվամիջոցներն ավելի ու ավելի են հաճախ են գրում, որ Արևմուտքն սկսել է հոգնել ուկրաինական հակամարտությունից, և Զելենսկու թիմին աջակցությունը թուլանում է։ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է աջակցել ինչպես Կիևին, այնպես էլ Թել Ավիվին։
Հինգշաբթի ավելի վաղ ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել օրինագծին, որը ֆինանսավորում է կառավարության աշխատանքը՝ առանց Իսրայելին և Ուկրաինային լրացուցիչ օգնության: Ներկայացուցիչների պալատն այս փաստաթուղթը հաստատել է նոյեմբերի 14-ին։ Այժմ այն ստորագրության կուղարկվի Սպիտակ տան ղեկավարին։

Արտամուսնական սիրավեպերի շուրջ ծագած սկանդալներից հետո Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է ներկայացրել
5820:55
«Եվրոպացիները գզվռտվում են, ինչպես սարդերը բանկայի մեջ». Պեսկով
10220:13
«Փենթագոնը պաշտպանել է պաշտպանության նախարարին նկատողություն արած զինծառայողին». Ռոբերտ Բարսեղյան (տեսանյութ)
6020:06
«Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
7719:36
«ՀԱՊԿ-ն մեզ արդեն հետաքրքիր չէ, բայց պատմական իրադարձությունները պետք է ճիշտ ներկայացվեն». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8318:24
«Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել». Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ
9418:12
Վեհափառի եղբորն ու եղբորորդուն դատարանը մեղավոր ճանաչեց (տեսանյութ)
9117:24
«Գողակա՞ն ես դու, ա՛յ տղա, թե՞ խուժան»․ Բագրատ Սրբազանը՝ դատախազին (տեսանյութ)
8717:12