«Արցախի պետական հաստատությունները պետք է գործեն». Արծվիկ Մինասյան
175 Ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ., 14:36 ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամին լրագրողները հարց ուղղեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ կապված խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարության հետ. «Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Արցախի պետական ինստիտուտները պահպանելը Հայաստանի համար ուղիղ սպառնալիք է, կիսո՞ւմ եք այս կարծիքը, թե՞ ոչ... Բավականին երկար ժամանակ է անցել. շուրջ 101 000 արցախցիներ գտնվում են Հայաստանում և նրանք, բնականաբար, իրենց խնդիրները համակարգելու միջավայր են ուզում։ Արդյոք հանդիպումներ ունենո՞ւմ եք Արցախի ներկայացուցիչների հետ։ Ինչպե՞ս եք տեսնում նրանց ներկայացվածության հարցը Հայաստանում»,- հարցրին լրագրողները: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԱԺ նախագահի մոտեցումն անընդունելի է. «Ալեն Սիմոնյանը թող տա իր խոսքերի մեկնաբանությունը։ Բնականաբար մերժելի է էդ մոտեցումը, ավելին՝ սա շարունակություն է այն ազգակործան քաղաքականության, որ գործող իշխանությունն իրականացնում է։ Ոչ թե 101 000 և ավելի, այլ պետք է խոսենք 150 000 և ավելի արցախցիների մասին, որովհետև փաստացի Արցախն ամբողջությամբ հայաթափված է, հետևաբար այս թվերն էլ են չափազանց կարևոր, որ Միջազգային հանրությանն էլ ճիշտ պատկեր փոխանցվի։ Ակնհայտ է, որ պետական մի շարք ինստիտուտներ, առաջին հերթին, ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող և նրա ներկայացուցչական բարձրագույն մարմինը՝ ԱԺ-ը, նախագահը, արտաքին քաղաքականությունը ներկայացնող գերատեսչությունը, ԱՀ բազմաթիվ այլ պետական հաստատություններ իհարկե պետք է գործեն։ Ինչ կարգավիճակով արցախցիները կվերադառնան, բնականաբար, դա առաջին հերթին, Արցախի ժողովրդի սուբյեկտայնության ճանաչման հենքի վրա Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու, որովհետև ինքը պետք է ասի, որոնք են անհրաժեշտ պայմանները՝ անվտանգության տեսակետից, կարգավիճակից սկսած, ապահովված միջազգային երաշխիքներով: Եվ իրավունքների բավարար ծավալը, որն անհրաժեշտ կլինի Արցախի ժողովրդի՝ պատմական հայրենիք վերադառնալու համար»: |
«Բավական է հանրությանը մատնել առասպելապաշտության խաբկանքին». Վահրամ Աթանեսյան
17402:06«Դրանց գալու նպատակն է՝ օգնել Ադրբեջանին, նյարդայնացնել Իրանին և ՌԴ-ին»․ Գագիկ Համբարյան
18600:42«Կա՛մ Նիկոլը Հայաստանը վերջնականապես կկործանի, կա՛մ հայ ազգը նրան այլևս չի հանդուրժի»․ Դերենիկ Մալխասյան
17400:18«Մյուս վարչակազմը մի դարակի տակ ա դնելու էս կանոնադրությունը, էնքան, մինչև դեղնի»․ Սևակ Հակոբյան»
13500:06«Իշխանությունն արդեն 2 զիջմամբ արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին»․ Տիգրան Աբրահամյան
129Երեկ, 23:48«Ստորագրվել է ո՛չ համաձայնագիր, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն»․ Հակոբ Բադալյան
171Երեկ, 23:12Միրզոյանը և Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը (տեսանյութ)
118Երեկ, 23:00«ԵՄ-ն «Տիտանիկ» չէ, և Հայաստանը «Տիտանիկի» տոմս չի գնել»․ Արման Եղոյան (տեսանյութ)
116Երեկ, 22:06