«21-րդ դարի հայկական կինոյի ամենանշանակալի մրցանակը». զոհված զինվորի մասին վավերագրական ֆիլմը լավագույնն է ճանաչվել «IDFA» փառատոնում

Նախօրեին հայտնի դարձավ, որ դոկումենտալ ֆիլմերի միջազգային հեղինակավոր «IDFA» փառատոնում միանգամից երկու՝ գլխվոր և կինոքննադատների կողմից տրվող մրցանակներին է արժանացել հայկական «1489» վավերագրական ֆիլմը։
Ֆիլմը նկարահանել է Շողակաթ Վարդանյանը: Ֆիլմում նա ներկայացնում է 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբոր՝ զինվոր Սողոմոն Վարդանյանի որոնման ծանր ընթացքը։
Ֆիլմի վերնագիրը՝ «1489»-ը, այն պայմանական թիվն է, որի ներքո պահվել է զոհված Սողոմոնի մարմինը։ Ռեժիսորը որոնման ընթացքը նկարահանել է իր հեռախոսով՝ փորձելով վավերագրել ողջ այն վիշտը, որի մեջով անցել են ինքն և իր ընտանիքը։ Եղբոր ոսկորները հայտնաբերվել են կես տարի անց, սակայն ևս կես տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի նույնականացվի ԴՆԹ-ի անալիզների միջոցով։
Սա ռեժիսորի նկարահանած առաջին ֆիլմն է։
«IDFA» միջազգայիյն հեղինակավոր փառատոնը ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել հաղթող ֆիլմը․
«Ֆիլմ, որը հանդես է գալիս՝ որպես ներթափանցող լույս, որը տեսանելի է դարձնում վշտի հսկայական թաքնված ներքին լանդշաֆտը և ստեղծում շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Ֆիլմը՝ որպես գոյատևման գործիք, որը թույլ է տալիս մեզ բոլորիս նայել այն բաներին, որոնք մենք նախընտրում էինք չտեսնելու տալ: Եվ վերջապես, կինոյի անմոռանալի օրինակ՝ որպես սիրո դրսևորում»:
Այսօր ֆիլմի մասին անդրադարձ է կատարել նաև Meduza-ն՝ գրելով. «Ռեժիսորի դեբյուտը, որն արժանացել է IDFA փառատոնի Գրան պրիին՝ 21-րդ դարի հայկական կինոյի ամենանշանակալի մրցանակին»:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
5800:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
80Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
79Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76101.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75501.11.2026, 21:12