Վերականգնվում է Փարպիի 5-րդ դարի բազիլիկ եկեղեցին՝ Ծիրանավորը

Վերջերս հայտնի դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նախատեսվում է վերականգնել է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է մինչև 2025 թ. ավարտել հուշարձանի վերականգնողական աշխատանքները:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից, 2023 թ. համար նախատեսված աշխատանքները ներառում են տարածքից աղբի մաքրման, ոչ պիտանի քարերի տեղափոխման, հուշարձանի տարածքի հնագիտական պեղման, նախապատրաստական, քանդման և վերաշարման և այլ աշխատանքներ:
Եկեղեցին արդեն «ազատվել» է երկու կողմից տասնյակ տարիներ շարված պարիսպներից, որի արդյունքում այն հայտնվել էր բնակիչներից մեկի տնամերձում, ինքնակամ կառուցված պարիսպները նախարարության պահանջով քանդվել են, շինհրապարակը՝ պատշաճ կահավորվել:
Փարպի հնամենի գյուղի միջնադարյան հնագիտական զարդերից մեկը Ծիրանավոր եկեղեցին է: Հայ ճարտարապետության ուսումնասիրող Թորոս Թորամանյանն այն կոչում է ամրոց-եկեղեցի: Ծիրանավորը հիմնադրվել է 5-րդ դարում և առանց լքվելու գործել միեչև 15-16-րդ դդ.:
Նախկինում կար կարծիք, որ եկեղեցին ամրոցի է վերածվել 10-րդ դարում։ Բյուրականի վրա արաբների հարձակումը և այդ շրջանում նրանց իրականացրած կոտորածներն ստիպել են փարպեցիներին աղոթատեղին իբրև բերդ ամրացնել՝ որպես վերջին ապաստարան: Սակայն նորահայտ վիմագրերը, որոնք հայտնվել են, երբ հարավային պատից թափվել են եկեղեցին զրահապատող կոպտատաշ գորշավուն քարերը, վկայում են, որ աղոթարանն ամրոցի է վերածվել ավելի ուշ։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
224Երեկ, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
21318.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
40818.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
32117.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
40716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
144215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
65713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
61613.09.2026, 15:48