Իսրայելը հրաժարվել է ՄՔԴ-ի հետ համագործակցել Պաղեստինի հարցով

Իսրայելը չի համագործակցի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ Պաղեստինում իրավիճակի հետաքննության հարցում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Բեն-Դորը։
«Մենք չենք համագործակցի Միջազգային քրեական դատարանի հետ, քանի որ պաշտպանում ենք մեր քաղաքացիների իրավունքները և պայքարում ահաբեկչության դեմ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, Իսրայելում չեն վստահում ՄՔԴ քննչական հանձնաժողովներին, «քանի որ նրանց օրակարգը նախապես հայտնի է»։
«Մենք փորձ ունենք 2009 թվականի Գազայի պատերազմից հետո, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծեց Գոլդսթոուն փաստահավաք հանձնաժողովը (իսրայելական ռազմական հանցագործությունների վերաբերյալ), և մենք չճանաչեցինք դրա զեկույցը»,- ասաց Բեն-Դորը:
Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը անցյալ ուրբաթ ասել էր, որ Պաղեստինում իրավիճակը հետաքննելու հարցում է ստացել հինգ պետություններից։

Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
7413:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
6612:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
8012:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
6412:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7609:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11109:06
Սպասվում են տեղումներ
9007:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
13003:06