«Հայաստանում գործում է խնդիրների լուծման միֆերի համակարգ». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում գործում է խնդիրների լուծման միֆերի համակարգ։ Այսինքն՝ շատերին, բայց առաջին հերթին պետական կառավարման համակարգին թվում է, որ ամենահայտնի խնդիրները ունեն պարզ, մեկ քայլանի լուծում, և եթե այդ մեկ քայլն արվի, խնդիրը կլուծվի միանգամից։
Հայտնի միֆերից է Երևանի խցանումների լուծումը՝ հանրային տրանսպորտի համակարգի ներդրումը կվերացնի խցանումները։ Հերթական սիրողական մակարդակով ստեղծված միֆը, որով ապրում է քաղաքային հերթական իշխանությունը։
Ընդհանրապես, երթևեկությունը բավականին բարդ համակարգ է և դրա կարգավորումն էլ բարդ լուծումներ է պահանջում, որն աշխարհի շատ քաղաքներ իրականացնում են, և այդ քաղաքները վաղուց ունեն կայացած տրանսպորտային համակարգ։
Խցանումները սխալ կառուցած ճանապարհների, փողոցների հոսունության, ճանապարհային երթևեկության կանոնների և շատ ու շատ այլ գործոններից են կախված։
Օրինակ, Արշակունյաց պողոտայում ամեն հայտնի օբյեկտի դիմաց շրջադարձ կա, ինչի պատճառով «կորել է» երթևեկելի մեկ գոտին, այսինքն՝ այդ շրջադարձերը փակելու դեպքում երթևեկությունը կավելանա 30 տոկոսով։
Բայց Երևանը շարունակում է ապրել «եթե»-ների միֆերով։ Եթե հանրային տրանսպորտը լավ աշխատի, ու եթե մարդիկ տրանսպորտից օգտվեն ու եթե չօգտվեն անձնական մեքենաներից, ապա խցանումներ չեն լինի։
Միանգամից ասեք, եթե մարդիկ օրական 10 կմ քայլեն և անձնական մեքենայից չօգտվեն, ապա խցանումներ չեն լինի»:

«Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կհարվածի ԱՄՆ-ի բազաներին, որոնք մինչ այժմ հարձակման չեն ենթարկվել». Խամենեիի խորհրդական
3202:09
«Չարժե զարմանալ, եթե հայտարարվի ԹՐԻՓՓ-ի հետ կապված հերթական թղթի ստորագրման մասին»․ Արթուր Դանիելյան
5001:06
«ԿԸՀ–ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը»․ Լիա Սարգսյան
6200:48
«Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել»․ Վարդան Ոսկանյան
7000:24
«Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով»․ Տիգրան Աթանեսյան
6400:00
«Եթե Նիկոլը իրականում բացահայտի Մարտի 1-ը, դուրս է գալու Սերժի ու ինքն իր վրա»․ Արգիշտի Կիվիրյան
60Երեկ, 23:48
«Ընդդիմության օգտին քվեարկելը յուրաքանչյուրիս պատմական առաքելությունն է»․ Խոսրով Հարությունյան
56Երեկ, 23:36
«Քաղաքական կուլիսներում Նիկոլ Փաշինյանը փորձում է առևտուր անել»․ Նաիրի Հոխիկյան
91Երեկ, 23:30