«Ինչո՞ւ է իշխանությունը փորձում ավելի սրել խցանումների վիճակը». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խցանումներ
Երևանում երթևեկող մեքենաների ճնշող մեծամասնությունը տաքսի ծառայություն մատուցող մեքենաներն են։
Դրանք իրականում անձնական մեքենաներ են, որոնք կամ հիմնական տաքսի ծառայությունով են եկամուտ ստանում, կամ մի մասն էլ այլ հիմնական աշխատանք ունեցողներ են, որոնք աշխատանքից հետո հավելյալ եկամուտ են ձևավորում։ Ավելին, շատ մեծ թվով մեքենաներ ամեն օր մոտակա շրջաններից գալիս են Երևան հենց տաքսի ծառայաթյուն մատուցելու միջոցով եկամուտ ստանալու։
Սրա մասին քաղաքային իշխանությունն էլ շատ լավ գիտե, գործադիր իշխանությունն էլ։
Փաստացի, եթե քաղաքում տրանսպորտային ապահովումը պատշաճ կատարվի, խցանումները ահագին կթեթևանան, և նման կոլապսները էապես կնվազեն։
Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ է իշխանությունը փորձում ավելի սրել խցանումների վիճակը, փոխարենը չապահովելով տրանսպորտային բավարարվածությունը, ինչո՞ւ է հասարակ լուծումը փորձում անել ավելի բարդ եղանակով, հարկատուներին ավելի ծանր պայմաններում դնելով։ Պարզ ասած, եթե ազատ տրանսպորտ բավարար լինի, խցկվելու կամ ժամերով տրանսպորտ սպասելու խնդիրը վերացվի, խցանումները կթեթևանան, մեքենաների տվյալ պահին քանակը կնվազի, հավելյալ ավտոբուսային հատուկ գծերի կարիք չի լինի։ Կամ գոնե ոչ այսքան վաղ։
Ասածս ստուգելը շատ հեշտ է.
Պիկ ժամին հետևում ես կանգառների վիճակին և յանդեքսներից պահանջում ես գրանցված և օրվա տարբեր ժամերին ծառայություն մատուցող մեքենաների քանակը»։

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
59227.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
101719.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
109218.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
158813.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
157413.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
160812.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
158512.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
363611.08.2026, 19:22