«Պետությունը ավտոներկրողներին ստիպում է ունենալ շատ ավելի մեծ եկամուտ, քան ստացվում է մեքենայի վաճառքից». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր էջում գրում է․ «Այսօր վաղ առավոտից հետևում եմ ավտոներկրողների բողոքի ակցիային, նրանց կողմից ստանում բազմաթիվ հեռախոսազանգեր:
Վերջին տարիներին բազմիցս անդրադարձել եմ այն արհեստական խոչընդոտներին, որոնք ստեղծում է իշխանությունը այս բիզնեսի ներկայացուցիչների համար:
Ավտոներկրողները մտահոգված են վերջերս ԱԺ-ում ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, որի համաձայն, ավտոներկրող ընկերություններից պահանջվում է ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, որից էլ հարկելու են:
Այս ընկերությունների ներկայացուցիչները հավաստացիանում են, որ մեկ մեքենայի վաճառքից ունենում են շատ ավելի քիչ եկամուտ, քան 20 տոկոսն է:
Ստացվում է, որ պետությունը միջամտում է և ավտոներկրողներին ստիպում ունենալ շատ ավելի մեծ եկամուտ, քան ստացվում է ավտոմեքենաների վաճառքից:
Լիովին հասկանալի են ինձ համար ավտոներկրողների դժգոհությունները: Շարունակելու եմ հետևողական լինել հարցին՝ փորձելով առաջարկել լուծումներ, որոնց արդյունքում չի տուժի ավտոներկրման ոլորտը և չեն փակվի բազմաթիվ ընկերություններ»:

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
59227.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
101719.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
109218.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
158813.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
157413.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
160812.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
158512.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
363611.08.2026, 19:22