Իսրայելի պաշտպանության բանակը կալանավորել է Ալ-Շիֆա հիվանդանոցի տնօրենին

Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) ձերբակալել է Գազայի հատվածի ամենամեծ՝ «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մուհամմադ Աբու Սալմիին և նրա մի քանի աշխատակիցների, ովքեր կասկածվում են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ համագործակցելու համար, հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, հաղորդել է The Jerusalem Post թերթը:
«ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումն օգտագործել է բազմաթիվ ռեսուրսներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիա, որպեսզի ամրացնի իր թունելները, որոնք կառուցել է հիվանդանոցի տակ: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը ռազմական իրեր է պահում հիվանդանոցում և նրա անմիջական հարևանությամբ»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակը: Ըստ Իսրայելի, հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ահաբեկչական խմբավորումը «հիվանդանոցն օգտագործել է՝ որպես ապահով ապաստարան իր ահաբեկչական ուժերի համար և նույնիսկ այնտեղ է բերել հարձակման օրն առևանգված իսրայելցի պատանդներին»։
2014 թվականից Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս նշել է, որ Գազայի հակամարտության ժամանակ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները թաքնվել են Ալ-Շիֆա հիվանդանոցի թունելներում, իսկ համալիրը դրանից հետո վերածվել է ստորգետնյա ռազմաբազայի, հիշեցնում է The Jerusalem Post-ը:

Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
7413:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
6612:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
8012:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
6412:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7609:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11109:06
Սպասվում են տեղումներ
9007:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
13003:06