Գերմանիան Ուկրաինային ռազմական տեխնիկա և արկեր կփոխանցի

Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթը կփոխանցի. այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին, իր կայքում հայտնել է Գերմանիայի կառավարությունը։ Ինչպես ասվում է հաղորդագրությունից, Ուկրաինայի զինված ուժերը կստանան 20 Marder հետևակի մարտական մեքենա՝ զինամթերքով, 2380 հատ 155 մմ հրանոթ, Wisent 1 ականազերծման մեքենա, 2428 կրիպտո ծածկագրված կապի սարքավորումներ, ինչպես նաև Warthog զրահապատ շտապօգնության մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, միկրոավտոբուսներ, բեռնատարներ և սովորական շտապօգնության մեքենաներ:
Մինչ այս պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն Ուկրաինային օգնության 17-րդ՝ Ռամշտեյնի համաժողովում խոստացել էր նաև մատակարարել IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգի չորս լրացուցիչ ստորաբաժանում, որոնց տեղափոխումը նախատեսվում է 2025թ., ինչպես նաև 155 մմ տրամաչափի 20 հազար հրանոթ և հակատանկային ական։ Գերմանիայի՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,3 միլիարդ եվրո։ Պիստորիուսը նաև ընդգծել է, որ Գերմանիան կշարունակի մնալ Ուկրաինայի կողքին «ինչպես հիմա, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»։
Ուկրաինային ռազմական օգնության ապագան
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, գրել էր, որ Գերմանիայի իշխանությունները նախատեսում են 2024 թվականին կրկնապատկել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքը՝ հասցնելով 8 միլիարդ եվրոյի։ Սակայն այժմ, երբ Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արգելել է երկրի գրեթե բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին՝ ստանձնել նոր ֆինանսական պարտավորություններ, դրանց ապագան հարցականի տակ է։
Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Միտկո Մյուլերը պատասխանել է DW-ի հարցին Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Նրա խոսքով՝ Պիստորիուսի կողմից արդեն իսկ խոստացված մատակարարումները կվճարվեն։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել այլ միջոցների մասին, որոնք նախատեսվում է հատկացնել Կիևին օգնելու համար մինչև հաջորդ տարվա բյուջեի ընդունումը. «Ինչպես գիտեք, հաջորդ տարվա բյուջեի պլանավորումը դեռ ավարտված չէ, խորհրդարանական ընթացակարգը դեռ շարունակվում է»,- բացատրեց Մյուլլերը:

Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
7413:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
6612:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
8012:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
6412:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7609:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11109:06
Սպասվում են տեղումներ
9007:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
13003:06