Գազայի հարցով դեմոկրատների շրջանում պառակտումը խնդիր է դառնում Բայդենի համար. #TheHill

Դեմոկրատական կուսակցությունում աճող պառակտումը պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ խնդիր է դառնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար, գրում է The Hill-ը: «ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի վերաբերյալ նախագահ Բայդենի գործողությունների շուրջ դեմոկրատական կուսակցության ներսում աճող պառակտումը քաղաքական լուրջ խնդիր է դառնում 81-ամյա նախագահի համար, ինչպես նաև հանգեցնում ընտրողների հետ Բայդենի աշխատանքի բարդացման: Փորձագետները նշում են, որ եթե ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվեին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, ապա դեմոկրատներն իսկապես խնդրի առջև կկանգնեին: Առանձին փաստարկ են սոցիոլոգիական հարցումները։ Այսպես, NBC News հեռուստաալիքի հետազոտության համաձայն՝ 18-34 տարեկան ընտրողների 70 տոկոսը հավանություն չի տալիս Մերձավոր Արևելքում Բայդենի գործողություններին: Բայդենի վարկանիշին հարված է հասցնում նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողությունները, որը հիմնականում անտեսում է ԱՄՆ նախագահի կոչերը»,- գրում է թերթը:

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
10003:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
139Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
234Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
156Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
153Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
120Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
311Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
115Երեկ, 17:06