Բերձորում Ալիևի «մեծ վերադարձի» գործընթացը փակուղի է մտել
![]() 1249 Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 23:48 Բերձորում (Լաչին), ինչպես ասվում է այդ շրջանում Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչի հայտարարության մեջ, «մեծ վերադարձը» փակուղի է մտել, գրում է «Ինֆոտեկա24»-ը: Պետական պաշտոնյան գործարարներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Լաչինում աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ մարդկանց զբաղվածության հարցն ավելի հեշտ է լուծել մասնավոր և պետական հատվածների համագործակցությամբ: Նրա խոսքով, որքան արդյունավետ լինի այդ համագործակցությունը, այնքան արագ հնարավոր կլինի լուծել Բերձորի շրջանում քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցը: Նա փաստացի ընդունում է, որ մարդիկ աշխատանք չունեն, իսկ պետությունը չի հաղթահարում «հարկադրված տեղահանվածների» խնդիրները: Քարոզչությունը՝ քարոզչություն, ցուցամոլությունը՝ ցուցամոլություն, իսկ մարդկանց ապրուստի միջոցներ են պետք։ Ուստի Իլհամ Ալիևը դիմում է մասնավոր բիզնեսին: Բերձորի միջանցքում իրականում ոչ մի կտոր ազատ հող, անտառ, արոտավայր չկա։ Որտեղ և ինչպես ներդնել, իրոք, ոչ ոք չգիտի: Ամենայն հավանականությամբ, տեղահանվածների շրջանում բողոքի տրամադրություններ են հասունանում: Կարելի է ակնկալել գործարարների հարկադիր վերաբնակեցում Բերձորում և այլ գրավյալ տարածքներում։ Արդյո՞ք Ադրբեջանում կսկսվի Բերձորի և այլ «ազատագրված» շրջանների բնակիչների կուլակաթափությունը։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
