«Ավտոներկրման բիզնեսը վտանգված է, ընկերությունները՝ փակման եզրին»․ ԱԺ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Վերջին օրերին անդրադարձել էի ավտոներկրողների հանդեպ տարվող խայտառակ քաղաքականությանը և այն խոչընդոտներին, որոնց արդյունքում բիզնեսի այս ներկայացուցիչները շարունակում են կրել վնասներ։
Վերջերս ԱԺ-ում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն, ավտոներկրող ընկերություններից պահանջվում է ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, որից էլ հարկելու են:
Օրենքը, բնականաբար, առաջացրել էր ավտոներկրողների դժգոհությունը, ինչին էլ հաջորդեցին բողոքի ակցիաները։
Այսօր համացանցում տարածվեց այս տեսանյութը, որը փաստեց մեր մտահոգությունները։ Ավտոմեքենաները տեղափոխում են Ղրղզստան, այնտեղ էլ մաքսազերծում։
Ավտոներկրման բիզնեսը վտանգված է, ընկերությունները՝ փակման եզրին։ Շատերը կսկսեն տեղափոխել իրենց բիզնեսը հարևան պետություններ։ Եթե պատկան մարմինները չզգոնանան, վերջնականապես հրաժեշտ կտանք այս ոլորտին Հայաստանում»։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
32109.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
41007.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
50406.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85829.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
92429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
106525.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115723.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118022.09.2026, 21:24