«Բերդի տարածաշրջանից հայտնի է միջնադարյան հինգ ամրոց». Տիգրան Ալեքսանյան

Հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերդի տարածաշրջանից հայտնի է միջնադարյան հինգ ամրոց՝ Նոր-Բերդ, Կածարեթ բերդ, Երգեվանք բերդ, Մածնաբերդ և Տավուշ բերդ: Միջնադարում ամրոցների կառուցման համար ընտրում էին իշխող և անառիկ բարձունքները, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում էր ճանապարհների մոտ: Ամրոցները հսկում էին ճանապարհների անվտանգությունը՝ ապահովելով տնտեսության կարևոր բաղադրիչը հանդիսացող առևտուրն ու բեռնափոխադրումները: Միևնույն ժամանակ ճանապարհները հանդիսանում էին այն հիմնական ուղղությունները, որոնցով հակառակորդը ներխուժում էր երկրի խորքը (ի դեպ նույն պատկերը առկա է մինչ օրս):
Գլխավոր ամրոցը և նրա շուրջը գոյություն ունեցող փոքր ամրությունները հանդիսանում էին պաշտպանական մեկ համակարգ: Դրանք կառուցվում էին աչքի համար տեսանելի հեռավորության վրա և իրար հետ կապ էին պահում լուսային ազդանշանների միջոցով: Այս նպատակին էին ծառայում ամրոցներում կառուցված պահակակետ-դիտակետերը, որոնք առանձանանում էին իրենց կառուցվածքով և տեսադաշտով:
Ամրաշինական կառույցների նման խումբը ստեղծում էր մի ամրակուռ համակարգ, որը չեզոքցնելու համար թշնամին ստիպված էր գրավել նրա բաղադրիչը հանդիսացող բոլոր բերդերը: Թերևս սրանով պետք է պացատրել նաև այն հանգամանքը, որ Բերդի տարածաշրջանի ամրոցները ներկայացնելիս, միջնադարյան պատմիչները գրեթե միշտ դրանք հիշատակում են միասին:
Լուսանկարում՝ Տավուշ ամրոցի կիսավեր դիտաշտարակը
Կածարեթ բերդը Տավուշ ամրոցի միջնաբերդից


Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
149Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
27116.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
102715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
57113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63710.09.2026, 16:12