Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
533
Կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ., 11:24

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։