Նորահայտ լուսանկարներ Մատենադարանի պահոցներից

Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասում բացվել է «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդես։ Մատենադարանի տարբեր հավաքածուներում հայտնաբերվել են այնպիսի լուսանկարներ, որոնք պատմական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն: Լուսանկարներում արտացոլված են ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողները, կյանքն ու կենցաղը, անվանի հայերի դիմանկարներ, ազգագրական նյութեր և այլն։
Ցուցահանդեսի միջոցով առաջին անգամ անդրադարձ կկատարվի Մատենադարանում պահվող լուսանկարներին՝ նպատակ ունենալով արժևորել այդ հսկայական ժառանգությունը և շեշտել յուրաքանչյուր լուսանկարի կարևորությունը։
Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այդ լուսանկարները նոր շունչ ու կենդանություն են ստացել։
Ինչպես նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ Իվեթ Թաջարյանն, այս ցուցահանեսը բացառիկ է, քանի որ իր բնույթով առաջին օրինակն է Մատենադարանի պատմության մեջ։ Հանրությանը՝ որպես ձեռագրերի պահոց և վերականգնման կենտրոն հայտնի Մատենադարանը, պարզվեց, ձեռագրերի կողքին երկար տարիներ խնամքով պահել է նաև լուսանկարչական ահռելի նյութ, որոնք էլ ներկայացվել են ցուցահանդեսին և տպագրվել են «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքում։
Ցուցահանդեսում, բացի լուսանկարներից, ալբոմներից ներկայացված է նաև Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մշակված անիմացիոն պատկերաշար։










Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
149Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
27116.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
102715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
57113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63710.09.2026, 16:12