Ուկրաինայի Պետական հետախուզական ծառայության ղեկավարի կնոջը թունավորել են
![]() 1418 Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ., 18:30 Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի կինը՝ Մարիաննան, հոսպիտալացվել է ծանր մետաղներով թունավորում ախտորոշմամբ։ Երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին, այս մասին առաջինը հայտնել է Babel հրատարակությունը՝ վկայակոչելով անանուն զրուցակցին: «Այդ նյութերը ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում: Դրանց առկայությունը կարող է վկայել կոնկրետ անձի թունավորման միտումնավոր փորձի մասին»,- պնդում է աղբյուրը՝ չհստակեցնելով, թե ինչ նյութեր են հայտնաբերվել մարմնում: Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Մարիաննա Բուդանովան հոսպիտալացվել է «առողջության երկարատև վատթարացումից հետո»։ Նա արդեն ավարտում է բուժման կուրսը և կլինի հսկողության տակ, գրում է լրագրողը։ Ըստ հրապարակման՝ հետաքննվում է սպանության փորձի դեպքը։ Հոսպիտալացման կամ հետաքննություն սկսելու մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Մարիաննա Բուդանովայի թունավորման մասին խոսել են նաև «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները։ Ըստ նրանց, Պետական հետախուզության վարչության պետի կինը «ամենայն հավանականությամբ թունավորվել է սննդի միջոցով»։ «Նա գանգատվում էր վատ ինքնազգացողությունից, ուստի անալիզներ է հանձնել, որոնք բացահայտել են թունավորումը»,- բացատրել է զրուցակիցը: Ըստ հրատարակության աղբյուրի՝ թունավորումը հաստատվել է «ևս մի քանի աշխատակիցների մոտ»։ Հետախուզության գլխավոր վարչությունը հաստատել է Բուդանովի կնոջ՝ Մարիաննայի թունավորումը։ Այս տարվա հունիսին ՀԳՎ-ի ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը պնդում էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր «տասից ավելի» փորձ է արվել՝ սպանել հետախուզության պետ Կիրիլ Բուդանովին։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
