Ի՞նչ են կառուցել հայերը Բաքվում. ԱԺ-ում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» ցուցահանդեսը

Այսօր ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում տեղի է ունեցել «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի բացում, որը կազմակերպվել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ։
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների միջոցով ցուցադրվում է 20-րդ դարի սկզբում Բաքվի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ հայկական թաղամասերը, Բաքվի հայ մագնատների ժառանգությունը, հայ ճարտարապետների և ինժեներների հեղինակած շինությունները, առանձին ճարտարապետների աշխատանքներ։
Ինչպես իր բացման խոսքում նշեց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, այս միջոցառնման նպատակը Բաքվում հայերի կողմից կառուցված պատմամշակութային ժառանգության կոթողները մատնանշելը և որպես ապացույց ներկայացնելն է։ Այժմ գույքագրման մեծածավալ աշխատանքներ են կատարվում, որպեսզի առավել ստույգ թվեր ունենանք։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 20-ը:

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
63724.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
35323.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
36223.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
176920.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
142319.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
72518.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
151118.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
67617.09.2026, 21:36