«Ձեր նպատակը լուծումները չեն, ձեր նպատակը քերթելն է». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք էն իշխանությունն եք, ովքեր չունենալով տրանսպորտ, ժողովրդին իրար վրա ու ճխտված տեղափոխելով, արդեն հայեցակարգեր եք ներդնում, որ մարդատար մեքենաների համար դժվարություններ ստեղծվեն։
Էն իշխանությունն եք, ովքեր եկան մարդկանց խաբելով, թե կարմիր գծերը վերացնելու եք, բայց իրականում կարմիր գծերի վճարը թանկացնում եք տասն անգամ։ Սրա հետ մեկտեղ ոչինչ չանելով, որ այդ կարմիր գծերը օպտիմալ օգտագործվեն և չդառնան որոշների համար ավտոթափոնի կամ կոմերցիոն տարածք։
Ամբողջ կենտրոնում ավտովարձույթի կամ տուրիստական գովազդի մեքենաներ են։ Սրանց համար ձեր տարեկան 160.000 դրամը չնչին գումար է, քանի որ գովազդի համար ավելի շատ կվճարեին, ավտոկանգառի տարածքի համար ավելի շատ կվճարեին։
Սակայն հասարակ երևանցու համար դա ահռելի թիվ է։
Դուք ուղղակի զբաղված եք անիմաստ շարժումներ կատարելով, ձեր ոչ մի գործողություն օգտակար գործակից չունի։ Լուծումներ շատ կան, չեմ ասի, ինքներդ էլ դրանք գիտեք։ Միայն մի բան՝ եթե ձեր նպատակը բեռնաթափելը լիներ, ուղղակի ժամանակային սահմանափակումներ կդնեիք և ահագին հարցը կլուծվեր, իսկ ձեր նպատակը լուծումները չեն, ձեր նպատակն ուղղակի քաղաքացու կաշին քերթելն է»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
31909.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
40807.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
50206.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85829.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
92329.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
106425.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115623.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
117922.09.2026, 21:24