Էդուարդ Թոփչյանը` քիբերհանցագործների թիրախում

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ իրականացվող ֆինանսական շանտաժի մասին։
«Սիրելի բարեկամներ,
Երկու օր է՝ ես հաղորդագրություններ եմ ստանում քիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր:
Վստահեցնում եմ, որ այս տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։
Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։
Իմ դեմ ուղղված այս քիբերհարձակումը նպատակ ունի ֆինանսական շանտաժ՝ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց:
Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել քիբեր հանցագործներին։ Խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ՝ ես հասկացա, որ ցավոք, այսօրվա հնարավորություններով քիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով և խոցելի:
Թույլ տվեք հույս հայտնել, որ այս քիբերհարձակումը կօգնի մեզ բոլորիս համախմբվել քիբերհանցագործների դեմ, ովքեր փորձում են փող աշխատել՝ շանտաժի ենթարկելով ազնիվ և օրինապաշտ մարդկանց»,- գրել է նա։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, արձագանքելով տեղեկատվությանը, նշում է.
«Հիմա լավ տարածված բան է։ Գտնում են մարդու տեսագրություն, դրա հիման վրա արհեստական բանականությունով գեներացնում պոռնոգրաֆիկ տեսանյութ ու շանտաժի ենթարկում։ Հաստատ վճարել պետք չէ նման դեպքերում։
Իհարկե, կան տղամարդիկ, որոնք ռեալ վիրտուալ քխիկներով են զբաղվում ռեալ արտասահման ի աղջիկների հետ։ Ինչը տեսագրում են ու շանտաժի ենթարկում։ Նման դեպքերը արդեն երևում է, որ արհեստական չեն։ Ու ավելի լավ ա սենց հիմար բաներով չզբաղվել»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
8614:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
518Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
40013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
40113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
47212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
42312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
55510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
73808.09.2026, 23:12