«Բերդ-ամրոցների հետ մեկտեղ` որպես պաշտպանական կառույցներ, հանդես էին գալիս նաև վանքերը». Տիգրան Ալեքսանյան

Հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերդի տարածաշրջանի ամրաշինական համակարգի պատմությունից. մաս 3:
Հետաքրքիր է, որ միջնադարյան Հայաստանում բերդ-ամրոցների հետ մեկտեղ որպես պաշտպանական կառույցներ հանդես էին գալիս նաև վանքերը: Դրանք շրջափակվում էին ամուր շրջապարիսպներով, որոնք ոչնչով չէին տարբերվում միջնադարյան բերդերից և կառուցվում էին նույն սկզբունքով՝ բարձր և անմատչելի պատեր, զուգորդված բոլորաձև աշտարակներով: Պաշտպանական համակարգում եկեղեցական և ամրաշինական կառույցների զուգակցումը միջնադարյան Հայաստանում լայն տարածում ուներ, որոնք ձևավորեցին երկկենտրոն պաշտպանական համակարգեր՝ բաղկացած բերդից և վանքից: Պատմիչ Մխիթար Այրիվանեցու վկայությամբ, տարածաշրջան ներխուժած մոնղոլները գրավում և ավերում էին ոչ միայն բերդերը, այլև ամրացված եկեղեցական կառույցները (վանքերը). «Քակեցին (այսինքն՝ քանդեցին) զամենայն բերդս և զամենայն ամուր եկեղեցիս զՀայոց, զՎրաց և զԱղուանից»:
Դատելով վանք-ամրոցների տեղագրական պատկերից՝ հստակ է, որ դրանցից շատերը կառուցվել են բերդերի տեսադաշտում: Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրոցների դեպքում այս երևույթն ակնհայտ է Նոր-բերդ-Վարագավանք և Երգեվանք բերդ-Խորնաշատի վանք օրինակներում: Դա ակնառու է նաև Կիրակոս Գանձակեցու հաղորդումներից, ըստ որի Նոր-բերդը եղել է Վարագավանքի մոտ, իսկ Երգեվանք բերդը՝ Խորանաշատի վանքի դիմաց:
Լուսանկարում՝ 1. Նոր-բերդը և Վարագավանքը
2. Խորանաշատի վանքը և նրա շրջապարիսպները (լուս. Կ. Ղաֆադարյանի, 1935թ.):

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
76920.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
82819.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
50718.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
97018.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
50217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
54416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
213315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
79113.09.2026, 16:48