Գազայի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին

Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին և կյանքի համար անհրաժեշտ պայմանների բացակայությանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Խան Յունիս քաղաքը ռազմական գործողության մեկնարկից ի վեր (հոկտեմբերի 7) Իսրայելի կողմից ենթարկվել է զանգվածային ռմբակոծությունների: Որոշ թաղամասեր ամբողջությամբ ավերվել են։ Շենքերում, որոնց մի մասը մասամբ վնասվել է, բացակայում են էլեկտրաէներգիան և ջրամատակարարումը:
«Պատերազմի սկզբում մենք լքեցինք մեր տները։ Հրադադարի՝ ուժի մեջ մտնելուց հետո մենք վերադարձել ենք և տեսնում ենք այս սարսափը։ Մեր թաղամասում կյանքի համար ոչ մի պայման չկա»,- գործակալությանն ասել է Նաբիլ քաղաքի բնակիչ Աբու Տոեմին։ Որոշ ընտանիքներ նախընտրել են հրադադարի օրերին ապրել իրենց տների ավերակներում։ Մարդիկ ստիպված են փողոցում խարույկի վրա ուտելիք պատրաստել։
Երկուշաբթի ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են քառօրյա հումանիտար հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու շուրջ։ Այսպիսով, հրադադարը գործում է մինչև նոյեմբերի 30-ի առավոտ: ԶԼՄ-ները գրում են, որ Եգիպտոսը, Կատարը, ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են հրադադարը շարունակելու հնարավորությունը:

«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
8000:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
8500:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
111Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
94Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
92Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
157Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
155Երեկ, 21:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
98Երեկ, 21:12